Բելգիան և Իսպանիան մտադիր են 2026 թվականին Կիևին ռազմական կարիքների համար հատկացնել 1-ական միլիարդ եվրո։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը։
«Ես քննարկումներ եմ ունեցել Բելգիայի պաշտպանության նախարարներ Թեո Ֆրանկենի և Իսպանիայի Մարգարիտա Ռոբլեսի հետ։ Բելգիան այս տարի Ուկրաինային կհատկացնի 1 միլիարդ եվրո պաշտպանական օգնություն։ <…> Իսպանիան նույնպես այս տարի կհատկացնի 1 միլիարդ եվրո», – ասել է նա։
Ինչպես նշել է Ֆեդորովը, Բելգիան նաև հաստատել է Կիևին լրացուցիչ F-16 կործանիչներ, ինչպես նաև առկա ինքնաթիռների պահեստամասեր տրամադրելու իր մտադրությունը։
