Բաքվի Ղարադաղի շրջանի Գոբուստան ավանում դիտավորյալ հրկիզվել է Şeyx Lounge ռեստորանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում: Որպես հրդեհի նախնական պատճառ նշվում է երկու անձանց միջև ծագած վեճը: Այն բանից հետո, երբ վեճը վերածվել է ծեծկռտուքի, մասնակիցներից մեկը՝ Ջավիդ անունով, բենզին է լցրել հաստատության վրա և այրել այն: Այնուհետև չարագործը դրսից փակել է դուռը, որպեսզի այցելուները չկարողանան լքել տարածքը:

Այցելուները փրկվել են խոհանոցի հետնամուտքի միջոցով: Հրդեհի հետևանքով մեկ մարդ ստացել է ոտքերի այրվածքներ և հոսպիտալացվել է: Այլ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Share.