«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը շարունակում է մնալ «Բարսելոնայի» հետաքրքրությունների առանցքում: Սակայն, ինչպես հաղորդում է մարզական լրագրող Սերխիո Գոնսալեսը, կատալոնական ակումբը չի շտապում նորվեգացի ռմբարկուի տրանսֆերի հարցում։
Ըստ աղբյուրի՝ այժմ նրա տեղափոխությունը կատալոնական ակումբ գործնականում անհնար է, անգամ այն դեպքում, եթե Գվարդիոլան հեռանա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Գլխավոր պատճառն այն է, որ Ժոան Լապորտան մտադիր չէ որևէ հարձակվողի համար վճարել 100 միլիոն եվրոյից ավելի։ Նաև, ֆինանսական նկատառումներից ելնելով, «Բարսելոնան» նախապատվությունը տալիս է այնպիսի գործարքների, որոնց դեպքում գումարի վճարումն իրականացվում է մաս-մաս։
