Իսպանիայի Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» տնային վերջին խաղում 3-1 հաշվով առավելության հասնելով «Բետիսի» նկատմամբ նաև աննախադեպ ցուցանիշ գրանցեց:

Այս հաղթանակով կատալոնական ակումբը Լա լիգայի պատմության մեջ բացառիկ ռեկորդ սահմանեց՝ ընթացիկ մրցաշրջանի բոլոր տնային խաղերն ավարտելով 100 տոկոսանոց արդյունքով և սեփական հարկի տակ չկորցնելով ոչ մի միավոր: Նշենք, որ թիմը չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ երկու տուր առաջ:

Share.