Բահրեյնի և Քուվեյթի օդային տարածքը քաղաքացիական չվերթների համար փակ կմնա առնվազն ևս 12 ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի օդային երթևեկության կառավարման ծառայությունների աղբյուրին։

«Բահրեյնի և Քուվեյթի օդային տարածքի փակումը կրկին երկարաձգվել է առնվազն 12 ժամով՝ մինչև UTC ժամանակով ժամը 16:00-ն», – ասել է գործակալության աղբյուրը։

Սա նշանակում է, որ փետրվարի 28-ի առավոտյան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության պատճառով սահմանված թռիչքների արգելքը ուժի մեջ կմնա արդեն 33-րդ օր անընդմեջ։

Աղբյուրը նշել է, որ Բահրեյնը թույլատրում է ընտրված չվերթներ՝ Մանամա օդանավակայանից դեպի հարևան Սաուդյան Արաբիա՝ հատուկ թույլտվությամբ, ամենակարճ ճանապարհով։

Share.