ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները ռազմավարական առավելությունից վերածվել են բեռի։ X-ի իր էջում նման տեսակետ է հայտնել էմիրաթցի հայտնի քաղաքագետ Աբդուլխալեկ Աբդուլան։
«ԱՄԷ-ն իր պաշտպանության հարցում այլևս ԱՄՆ-ի կարիքը չունի։ Իրանական ներխուժման ժամանակ Էմիրությունները հաստատեցին, որ ի զորու են ինքնուրույն պաշտպանել սեփական անվտանգությունը», — գրել է քաղաքագետը։
Քաղաքագետն ընդգծել է նաև, որ ամերիկյան ռազմաբազաներն արժեզրկվել են։ «Ուստի ժամանակն է քննարկել դրանց փակման հարցը. դրանք վերածվել են բեռի և այլևս ռազմավարական առավելություն չեն։ ԱՄԷ-ին միայն ամերիկյան լավագույն ու ժամանակակից սպառազինություն է պետք», — հավելել է Աբդուլան։
Ըստ նրա՝ տարածաշրջանային վերջին իրադարձություններն ակնհայտ են դարձրել, որ երկիրը բավարար ներուժ ունի՝ սեփական ուժերով պաշտպանություն ապահովելու համար։
