Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում «Բորնմուտը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (1-1):
Տանտերերի կազմում 39-րդ րոպեին հաշիվը բացեց Էլի Ժունիոր Կրուպին, իսկ հյուրերը պարտությունից խուսափեցին միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում. 90+5-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Էռլինգ Հոլանդը:
Չնայած այս գոլին, գրանցված ոչ-ոքին վճռորոշ եղավ չեմպիոնական մրցավազքում. «Մանչեսթեր Սիթին» կորցրեց տիտղոսը պաշտպանելու հնարավորությունը:
Արդյունքում, առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը 82 միավորով գլխավորող Լոնդոնի «Արսենալն» անհասանելի դարձավ հետապնդողների համար և 22 տարվա ընդմիջումից հետո պաշտոնապես նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
