Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» նվազագույն հաշվով առավելության է հասել Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ:

Հաղթական գոլը առաջին խաղակեսի 45-րդ րոպեին, Լեանդրո Տրոսարի հարվածի անդրադարձից հետո խփել է Բուկայո Սական: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, և երկու խաղերի ընդհանուր հաշվով լոնդոնցիները 20 տարվա դադարից հետո դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ:

Հատկանշական է, որ «Արսենալը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում դեռևս պարտություն չունեն: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում «Արսենալը» գավաթը կվիճարկի «Բավարիա» — ՊՍԺ զույգի հաղթողի հետ:

Share.