Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Բրենթֆորդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
61-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Նոնի Մադուեկեն։
10 րոպե անց պատասխան գոլը խփեց անգլիացի հարձակվող Քին Լյուիս-Փոթերը։
«Արսենալը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բրենթֆորդը» 7-րդն է՝ 40 միավոր։
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Բրենթֆորդ» – «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ)
Քին Լյուիս-Փոթեր, 71 – Նոնի Մադուեկե, 61
