Հունիսի 1-ից Երևանի «Արարատ» թենիսի մարզական ակումբում մեկնարկել է Հրաչյա Իսրայելյանի անվան միջազգային հուշամրցաշարը (ITF J30)։
Այս պրոֆեսիոնալ մրցաշարին մասնակցում են մինչև 18 տարեկան 32-ական տղաներ և աղջիկներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից։
Մասնակիցների քանակով պայմանավորված՝ մայիսի 30-ին և 31-ին տեղի է ունեցել նաև որակավորման փուլ, որի հաղթողներն իրավունք են ստացել մասնակցել մրցաշարին։
Մրցաշարն անցկացվում է փլել-օֆֆ ձևաչափով՝ ինչպես անհատական, այնպես էլ զուգախաղերով։
Եզրափակիչները տեղի կունենան հունիսի 5-ին և 6-ին։
Խաղերը մեկնարկում են առավոտյան 9։00-ին և ավարտվում մինչև 17։00-ն։
—-
The Hrach Israelyan Memorial Cup (ITF J30) has kicked off at the Ararat Tennis Club on June 1st, featuring 32 boys and girls each in the under-18 category, with participants from Armenia, Russia, Ireland, Italy, Germany, Czech Republic, Greece, Bulgaria, Romania, Ukraine, Georgia, and more.
Due to the number of participants, a qualifying round was held on May 30–31, with the winners earning spots in the main draw.
The tournament is being held in a knockout format, covering both singles and doubles. The finals are scheduled for June 5–6, with matches running from 9:00 AM to 5:00 PM.
