Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։ Այս մասին հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից։

Տեղեկություններ կան, որ աշխատանքից ազատվել է նաեւ մարզի դատախազը։

Share.