Արամուս համայնքի ամառանոցային փողոցում 85 տնտեսություն է բնակվում, որոնք ջրի խնդիր ունեն։
Բնակիչներից Արամ Քալաշյանը NEWS.am–ի հետ զրույցում ներկայացնելով խնդիրը, պատմեց. «Ամեն ձմռան դիմաց մի օրով անջատում են, սաղ սառացնում են, տանջանքով միացնում ենք։ Հիմա իրենք ներկայացնում են, որ ջուրը մերը չի։ բա եթե ձերը չի, ժամանակին ո՞նց եք այդ գիծը թույլ տվել քաշել ենք, ջրաչափերը դրած օգտվում ենք, դուք էլ մեզնից գումար եք ստանում։
Հիմա խողովակները լրիվ ժանգոտած են, և ջուրը վնասակար է մարդկանց համար։ Բացի այդ, վթարային է, խցանվել են խողովակները, ջուրը չի մատակարարում, ժողովրդին չի բավարարում։
Իրենք ժամով են տալիս ջուրը, դրա համար սկզբից ժանգն է գալիս, ես օրինակ մի 200-300 լիտրից ավել պիտի թափեմ, որ մաքուրը գա, կարողանանք խմել։ Մենք պահանջում ենք ջրագծերը փոխեն, և ջրաչափերն էլ դրսում դնեն, որ հեշտությամբ գան, ստուգեն։
Ջրագիծը ամեն տարի սառում, տրաքում է, մենք մեր ուժերով նորոգում ենք, «Վեոլիա ջուրը» մեզ չի օգնել երբեք»։
Բնակիչները նշեցին, որ եթե խնդիրը չլուծվի, իրենք ստիպված կլինեն փողոց փակել, որ իրենց ձայնը լսելի լինի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում
