Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների և դիվանագիտական գործընթացների շուրջ։
Արաղչին մեկ այլ հեռախոսազրույց է ունեցել նաև Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ առ-Ռահման աթ-Թանիի հետ։
Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։
