Իրանն ԱՄՆ-ից պահանջում է լրջություն և իրատեսություն և կոչ է անում խուսափել սխալ հաշվարկից։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Եգիպտոսի իր պաշտոնակից Բադր Աբդ ալ-Ատտիի հետ հեռախոսազրույցում։
Իր Telegram ալիքում գրառման մեջ Արաղչին նշել է, որ եգիպտացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները, նրան է ներկայացրել Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները, մասնավորապես՝ Ժնևում փետրվարի 26-ին կայացած հանդիպումը։
«Հիշեցնելով խնդիրները դիվանագիտության միջոցով լուծելու Իրանի հանձնառությունն՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս ճանապարհին հաջողությունը հակառակ կողմից պահանջում է լրջություն և իրատեսություն և խուսափում ցանկացած սխալ հաշվարկից կամ չափազանց մեծ պահանջներից», – նշված է գրառման մեջ։
