Մերձավոր Արևելքի առանցքային առևտրային կենտրոնը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգիստը, շաբաթ առավոտյան տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի հարձակման և գնդակոծության պատճառով դադարեցրել է նավթի բոլոր բեռնումները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Ֆուջեյրայում հում նավթի և նավթամթերքի բեռնումը կասեցվել է որպես նախազգուշական միջոց՝ մինչև վնասի չափի գնահատումը։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստում բռնկված հրդեհի մասին, որն առաջացել էր իրանական հրթիռային հարձակման հետևանքով։

Share.