ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ էներգակիրների ներմուծումից կախում ունեցող ավելի քան 10 երկիր Միացյալ Նահանգներին խնդրել է երկարաձգել ռուսական նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման ժամկետը։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Սենատի՝ հատկացումների կոմիտեում լսումների ժամանակ։

«Էներգամատակարարման առումով առավել խոցելի և խեղճ ավելի քան 10 երկրներ դիմել են ինձ՝ խնդրելով ընդամենը 30 օրով երկարաձգել այս պատժամիջոցների մեղմացման ժամկետը»,- հայտարարել է Բեսենթը։

Share.