Իրանը հենց նոր ասաց, որ այսօր մեզ շատ ուժեղ հարվածներ է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ հարվածել է։ Այս մասին սոցիալական հարթակներում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բայց ավելի լավ է չհարվածեն, որովհետև եթե դա անեն, մենք նրանց կհարվածենք այնպիսի ուժով, որը ոչ ոք երբեք չի տեսել։», – հավելել է Թրամփը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը լայնածավալ հարվածներ են սկսել Իրանի տարածքում՝ թիրախավորելով մի շարք ռազմական և ռազմավարական օբյեկտներ։

Share.