Այսօր՝ փետրվարի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի 1/8 հասցեում ավտոմեքենաներ են այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ, նշված ավտոտեխսպասարկման կետում կայանված «Mazda» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակի դեմ պայքարել են ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոտեխսպասարկման կետի և մոխրի վերածված ավտոմեքենաների սեփականատերերի։
Կայքի տեղեկություններով՝ իրավապահները 2 վարկածի ուղղությամբ են աշխատում․ կամ անհայտ անձը կամ անձինք միտումնավոր հրկիզել են մեքենաները, կամ անզգուշաբար բռնկվել են։
