Անցյալ գիշեր անհայտ անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Դուբայում (ՄԱԷ) և Մանամայում (Բահրեյն) գտնվող «Citibank»-ի մասնաճյուղերին, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել, հայտնում է Pars Today Telegram-ալիքը:
Ինչպես նշում է ալիքը, Citibank-ը համարվում է ակտիվների մեծությամբ ամերիկյան երրորդ բանկը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:
