Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված պաշտպանական արդյունաբերության ֆորումի ընթացքում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի պայմանագրեր։ Այս մասին հայտնում է թուրքական «Türkiye» թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ պայմանագրերը վերաբերում են հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը։
