Ներկայումս շուրջ 1000 նավ սպասում է Հորմուզի նեղուցով անցնելուն, այդ թվում՝ մոտ 200 նավթային լցանավ, որոնք անհրաժեշտ բեռներ են փոխադրում ողջ աշխարհում. հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Նավթային շուկաներն արձագանքել են գների կտրուկ աճով, իսկ վառելիքի արժեքն ամբողջ աշխարհում բարձրանում է, քանի որ իրանցի զինվորականները շարունակում են վերահսկել այս ռազմավարական ջրային ուղին։

Հիշեցնենք, որ Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան երկրի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների։

Այսօր լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը թույլատրել է հնդկական երկու գազատար լցանավի անցումը Հորմուզի նեղուցով՝ չնայած այս ռազմավարական ծովային ուղու ընդհանուր շրջափակմանը։

Share.