Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մայիսի 30-ին տեղի կունենա եզրափակիչը։ Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» գործող գավաթակիր, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կմրցի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը 22 տարում առաջին անգամ նվաճած Լոնդոնի «Արսենալի» հետ։
Փարիզյան թիմն իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ անցած տարի առաջին անգամ նվաճեց եվրագավաթային գլխավոր մրցաշարի տիտղոսը։
«Արսենալը» երբեւէ չի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2006-ին հասել է եզրափակիչ, սակայն պարտվել է «Բարսելոնային»։
«Արսենալն» ու ՊՍԺ-ն նախորդ անգամ հանդիպել են Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի կիսաեզրափակիչում։ Երկու հանդիպումներում էլ հաղթել է ՊՍԺ-ն (1:0, 2:1):
Եզրափակիչը Բուդապեշտում կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20:00-ին։
