Մինչ օրս մենք ավելի քան 7000 թիրախների ենք հարվածել ամբողջ Իրանում և նրա ռազմական ենթակառուցվածքներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Այսօր մենք կհասցնենք պատերազմի ողջ ընթացքում ամենախոշոր հարվածը։ Մեր հնարավորությունները շարունակում են աճել, մինչդեռ Իրանի հնարավորությունները շարունակում են քայքայվել։ Մենք որսում և հարվածում ենք։ Մենք համոզիչ հաղթանակ ենք տանում մեր պայմաններով։ Իհարկե, իրանցիները դեռ կկրակեն՝ մենք դա գիտենք։ Բայց նրանք շատ ավելի հաճախ կկրակեին, եթե կարողանային։ Պարզապես հիմա նրանք դա չեն կարող։
Իրանը հսկայական երկիր է, և, ՀԱՄԱՍ-ի նման, նրանք ողջ օգնությունը՝ ցանկացած տնտեսական զարգացում, հումանիտար օգնություն, ներդրել են թունելների և հրթիռների մեջ»,- նշել է նա։
