Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ այսօրը կլինի «հարվածների ամենաինտենսիվ օրը», մինչդեռ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանը սպառազինության նվազագույն քանակություն է արձակել։
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը նշել է, որ միացյալ ուժերը շարունակում են կենտրոնանալ երեք հիմնական խնդիրների վրա.
Իրանի հրթիռային և անօդաչու կարողությունների ոչնչացում՝ նախքան դրանք կկարողանան սպառնալ ամերիկյան շահերին,
Իրանի ռազմածովային ուժերին հարվածներ հասցնել և դրանց թուլացնել,
«Երկար տարիներով» զրկել ռեժիմին ԱՄՆ-ի և նրա գործընկերների վրա հարձակվելու հնարավորությունից։
«Բալիստիկ հրթիռներով հարձակումների թիվը շարունակում է նվազել. դրանք կրճատվել են 90%-ով՝ գործողության մեկնարկի պահի համեմատ»։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում իրանական այն հրթիռներին, որոնք նախատեսված են ծովային ականներ տեղադրելու համար։ Գեներալն ընդգծել է, որ «սա ծանր ու հյուծիչ աշխատանք է», և հպարտություն է հայտնել ողջ արշավի ընթացքում միացյալ ուժերի գործողությունների համար։
