Կապան– Երևան – Կապան չվերթերը վերսկսվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այսօրվանից վերսկսվում են Կապան– Երևան – Կապան թռիչքները՝ շաբաթը 5 օր հաճախականությամբ»,–գրել է նախարարը սոցցանցում։
Հիշեցնենք` Երևան-Կապան կանոնավոր հաղորդակցությունը գործարկվեց 2023 թվականի օգոստոսի 21-ին: Չվերթերն իրականացվում էին L-410 UVP E20 ինքնաթիռով, որը նախատեսված է 17 ուղևորի համար (տոմսի արժեքը` 20 հազար դրամ)։
