Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 17-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2026

Եղանակը Հայաստանում

Share.