Պակիստանը գիշերվա ընթացքում ռմբակոծել է Թալիբան կառավարության թիրախները Աֆղանստանի խոշոր քաղաքներում։ Պակիստանի պաշտպանության նախարարը հակամարտությունը որակել է որպես «բաց պատերազմ», հայտնում է Ռոյթերս-ը:

Պակիստանի անվտանգության աղբյուրները նշել են, որ հարվածները ներառել են օդային և ցամաքային գործողություններ թալիբների դիրքերի, շտաբների և զինամթերքի պահեստների դեմ՝ սահմանի երկայնքով մի քանի հատվածներում։

«Մեր համբերության բաժակը լցվել է։ Այժմ մեր և ձեր (Աֆղանստանի) միջև բաց պատերազմ է»,- ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։

Այս հարվածները սպառնում են վերածվել տևական հակամարտության 2600 կիլոմետր երկարություն ունեցող սահմանի երկայնքով։ 

Թալիբանի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել է, որ պակիստանյան ուժերը օդային հարվածներ են հասցրել Քաբուլի, Ղանդահարի և Պակտիայի որոշ հատվածներում։

Զայդիի փոխանցմամբ՝ սպանվել է 133 աֆղան թալիբ զինյալ, ավելի քան 200-ը վիրավորվել են, ոչնչացվել է 27 հենակետ, իսկ 9-ը՝ գրավվել։ Մուջահիդը՝ թալիբների խոսնակը, հայտարարել է, որ սպանվել է 55 պակիստանցի զինվոր, գրավվել է 19 հենակետ, մինչդեռ Նանգարհար նահանգում սպանվել է 8 թալիբ մարտիկ, 11-ը վիրավորվել են, իսկ 13 խաղաղ բնակիչ ստացել են վնասվածքներ։

Share.