Այդ հարցն, անշուշտ, կբարձրացվի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բաքվում բարձրացնելու է հայ գերիների ազատ արձակման հարցը։

«Այսինքն՝ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և՛ վարչապետ Փաշինյանի,  և՛ նախագահ Ալիևի հետ։ Գիտեք, ես երեկ լսեցի վարչապետի ասածը, որ նա լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի նկատմամբ՝ հիմնվելով այն բանի վրա, թե որտեղ ենք մենք գտնվում՝ համեմատած մի քանի ամիս առաջվա հետ։

Այսպիսով, մենք անպայման մի շարք թեմաներ ենք բարձրացնելու, բայց կարծում եմ, որ մենք շարունակելու ենք շատ հաջողությամբ աշխատել ադրբեջանցիների և հայերի հետ»։

Share.