Ամերիկյան երրորդ հրթիռային ավիակիրը՝ USS Rafael Peralta-ն, «Ազատություն» առաքելության շրջանակում անցնելով Հորմուզի նեղուցը, մտել է Պարսից ծոցի ջրային տարածք։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերը, այդ թվում՝ USS Truxtun և USS Mason էսմինեցները, ներկայումս գտնվում են Հորմուզի նեղուցից դեպի արևմուտք ընկած շրջանում և սպասում են հետագա հրահանգների։
Պաշտոնյաների խոսքով՝ այս ուժերը պաշտպանական բազմաշերտ համակարգի մաս են կազմում։ Այն ներառում է ռազմական նավեր, ավիացիա և ՀՕՊ միջոցներ։ Վերջինս նպատակ ունի պաշտպանել Պարսից ծոցից նեղուցով դուրս եկող բոլոր առևտրային նավերը։
Ինչպես հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), երկուշաբթի օրը՝ Հորմուզի նեղուցն անցնելիս, «USS Truxtun» և «USS Mason» էսմինեցները հարձակման են ենթարկվել իրանական ուժերի կողմից։ Իրանական կողմը կիրառել է հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արագընթաց մոտորանավակներ, մինչդեռ ամերիկյան նավերն այդ պահին գտնվել են կործանիչների ու ուղղաթիռների հսկողության տակ։ Ռազմական գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ նավերի պաշտպանական համակարգերը՝ օդային աջակցության հետ մեկտեղ, թույլ են տվել հաջողությամբ չեզոքացնել կամ կասեցնել բոլոր սպառնալիքները։ Ըստ նրանց՝ արձակված արկերից և ոչ մեկը նպատակակետին չի հասել, իսկ իրանական երկու մոտորանավակները խորտակվել են։
