Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա առանց Կոնգրեսի հավանության՝ ձգտելով քվեարկության դնել Կարիբյան ավազանի այդ երկիրը «ներխուժելու» նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած նպատակը, հաղորդում է Associated Press-ը։
Դեմոկրատները բազմիցս օգտագործել են պատերազմական լիազորությունների վերաբերյալ բանաձևերը՝ Թրամփի արտաքին քաղաքականության քայլերի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար, չնայած հանրապետականները մինչ այժմ մեծ մասամբ աջակցել են նրան։ Սենատորներ Թիմ Քեյնի, Ռուբեն Գալեգոյի և Ադամ Շիֆի ներկայացրած բանաձևը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահին դուրս բերել զորքերը Կուբայի հետ ցանկացած ռազմական գործողությունից և հնարավոր է, որ քվեարկության դրվի ամսվա վերջին։
«Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության», – ասվում է հայտարարության մեջ։
