ԱՄՆ Այդահոյի Մաունթին Հոում ռազմաօդային բազայում երկու ռազմական ինքնաթիռներ են բախվել: Այս մասին հայտնել է Idaho Statesman-ը։

Հրապարակման համաձայն՝ բազայում անցկացվող Gunfighters Skies ավիաշոուի ժամանակ օդում բախվել են երկու EA-18G ինքնաթիռներ՝ F/A-18F կործանիչ-ռմբակոծիչի մադիֆիկացված տարբերակը։

Բախումից հետո օդաչուները կատապուլտել են։ Անձնակազմի բոլոր չորս անդամները ողջ են մնացել և գտնվել են փրկարարների կողմից։

Բախումից հետո տարածքում երևում էր խիտ սև ծուխ։ Միջադեպից հետո ավիաբազան փակվել է: Միջադեպի պատճառները հայտնի չեն:

Այս ավիաշոուն անցկացվել է ութ տարվա ընթացքում առաջին անգամ՝ 2018 թվականի միջոցառման ժամանակ դելտապլանի օդաչուի մահից հետո։

Share.