Դեկտեմբերից սկսած՝ 18-25 տարեկան ամերիկացիները ավտոմատ կերպով կներառվեն Selective Service System (SSS) տվյալների բազայում, որն ազգային արտակարգ իրավիճակների դեպքում զորահավաքի համար օգտագործվող գրանցամատյան է, հաղորդել է People-ը։
Մինչ այժմ գրանցումը պարտադիր էր, բայց այն իրականացվում էր ինքնուրույն։ Այժմ պատասխանատվությունը փոխանցվում է հենց գերատեսչությանը՝ դաշնային տվյալների բազաների հետ ինտեգրման միջոցով, ինչը, ըստ SSS-ի, կխնայի ժամանակ եւ գումար։ Թրամփը համապատասխան օրենքը ստորագրել է 2025թ․ դեկտեմբերին՝ որպես 2026թ․ պաշտպանական բյուջեի մաս։
Միացյալ Նահանգները զորակոչ չի անցկացրել 1973 թվականից ի վեր, բայց գրանցամատյանը վերականգնվել է 1980թ․ նախագահ Քարթերի օրոք։ Հնարավոր զորահավաքի վերաբերյալ հարցերը սրվել են փետրվարին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը մարտին հայտարարել էր, որ զորակոչը «ներկա ծրագրի մաս չի կազմում», բայց Թրամփը «իմաստուն կերպով բոլոր տարբերակները պահում է գործադրման վիճակում»։
