Իրանական պատերազմը խաթարել է նավթի համաշխարհային հոսքերը, և վառելիքի գները արդեն կտրուկ աճել են՝ ծանրաբեռնելով աշխարհի տնային տնտեսությունները: Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում վարորդները ներկայումս բախվում են վերջին երկուսուկես տարվա ընթացքում բենզինի ամենաբարձր գներին:
Բենզինի մեկ գալոնի միջին գինը երկրում աճել է մինչև ավելի քան 3.84 դոլար, ինչը գերազանցում է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից առաջ գրանցված 2.98 դոլարը:
Վերջին անգամ բենզինի գները այսքան բարձր էին 2023 թվականի սեպտեմբերին:
