Ամերիկյան ռազմական մեքենան աշխատում է վոլֆրամով, և այն կարող է սպառվել, գրում է Foreign Policy-ն։
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը վտանգում է սպառել վոլֆրամի սահմանափակ պաշարները։
Իրանի վրա ԱՄՆ ուժերի արձակած զինամթերքի հեղեղը հստակ ցույց է տվել, թե որքանով է ամերիկյան ռազմական մեքենան կախված կարևորագույն մետաղից՝ վոլֆրամից։
Այդ մետաղը հայտնի է իր բացառիկ խտությամբ և բոլոր մաքուր մետաղների ամենաբարձր հալման կետով։ Նման հատկությունները մետաղն անփոխարինելի են դարձրել ԱՄՆ պաշտպանական արդյունաբերության համար, որն ապահովում է ամեն ինչի աշխատանքը՝ զրահաթափանց զինամթերքից մինչև հրթիռներ։
ԱՄՆ-ն այդ հանքանյութը առևտրային նպատակներով չի արդյունահանում, ինչը երկարատև հակամարտության դեպքում հանգեցնում է վոլֆրամ պահանջող զենքի պաշարների արագ կորստի։ Ամենայն հավանականությամբ, կարճաժամկետ հեռանկարում այդ պաշարների համալրումը չափազանց դժվար է լինելու։
