Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մեկնարկել է «Տնտեսական ցասում» անվամբ ծրագիր՝ Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու համար։
«Ֆինանսների նախարարը և մեր ընկերները ֆինանսների նախարարությունից նույնպես սկսում են «Տնտեսական ցասում» գործողությունը՝ ամբողջ կառավարության կողմից Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
