Ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների՝ Պենտագոնը նախատեսում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ բանակի էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զորքերի խումբ տեղակայել՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար, գրում է The Wall Street Journal պարբերականը։
Առաջիկա ժամերին սպասվում է մոտ 3000 զինվորներից բաղկացած ստորաբաժանում տեղակայելու գրավոր հրաման, հայտնել են պաշտոնյաները։
Այդ զորքերը պատրաստ են Իրանի դեմ հնարավոր գործողությունների, որոնք հնարավոր է՝ ուղղված լինեն ռազմավարական նշանակություն ունեցող կղզիների գրավմանը կամ էներգետիկ հանգույցների անվտանգությանը, և գործում են բարձր պատրաստվածության ռեժիմով։
