Ֆարս, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվեցին Թեհրանի վրա և հարվածեցին «Բուշեր» ատոմակայանին հաղորդում է Fars գործակալությունը։

Սա «Բուշեր» ատոմակայանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի երրորդ հարձակումն է։

Ըստ նախնական հաղորդագրությունների՝ միջադեպը որևէ զոհ, ֆինանսական կամ տեխնիկական վնաս չի պատճառել։ «Բուշեր» ատոմակայանը գործում է և պարունակում է ռադիոակտիվ նյութերի զգալի քանակություն։ Հետևաբար, այդ օբյեկտին հասցված ցանկացած վնաս կարող է հանգեցնել լուրջ միջուկային վթարի, որը անդառնալի հետևանքներ կունենա տարածաշրջանի համար։

Խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը միջազգային կանոնների և պարտավորությունների՝ այդ կենտրոնների ռազմական հարձակումներից անձեռնմխելիությանն առնչվող ակնհայտ խախտում է։ Նման գործողությունը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանային անվտանգության համար։

Դրանից հետո պայթյուններ են լսվել Թեհրանի մի քանի շրջաններում, դրանց թվում՝ արևմտյան մասում։

Բացի դրանից, հաղորդվել էր, որ իրանական ուժերը թևավոր հրթիռ են խոցել Ֆորդո քաղաքի օդում։

Share.