Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը դատապարտել է երկու օր առաջ բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը, հաղորդում է Fars-ը։
«Իրանական քաղաքացիական ինքնաթիռը մի քանի երկրներից Իրան էր տեղափոխում դեղորայք և բժշկական սարքավորումներ և վայրէջք է կատարել Մաշհադի օդանավակայանում։ Դա միջազգային ավիացիայի կանոնակարգերի խախտում է և հակասում է մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները համարվում են ռազմական հանցագործություն։
Իրանը միջազգային կազմակերպություններին կոչ է արել անհապաղ հետաքննել այս միջադեպը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և կանխել նման գործողությունների կրկնությունը»,- նշված է հայտարարության մեջ։
