Միացյալ Նահանգները կկիրառի կառավարվող հրթիռներով ականակիրներ, ցամաքային և ավիակրի վրա տեղակայված ավելի քան 100 ինքնաթիռ, ինչպես նաև անօդաչու սարքեր՝ Հորմուզի նեղուցով արգելափակված առևտրային նավերի դուրսբերումն ապահովելու համար, հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում (CENTCOM)։

«Այս պաշտպանական առաքելությանն ուղղված մեր աջակցությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային տնտեսության համար, մինչ մենք նաև աջակցում ենք ծովային շրջափակմանը», – երկուշաբթի հայտարարել է CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը։

Ինչպես ընդգծել են հրամանատարությունում, ԱՄՆ նախագահի նախաձեռնած առաքելությունը կաջակցի առևտրային նավերին, որոնք ձգտում են անարգել անցնել Օրմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթաշրջանառության մեկ քառորդը, ինչպես նաև վառելիքի և պարարտանյութերի զգալի ծավալներ։

««Ազատություն» առաքելության ռազմական աջակցությունը կապահովեն կառավարվող հրթիռներով ականակիրներ, ցամաքային և ավիակրի վրա տեղակայված ավելի քան 100 ինքնաթիռ, բազմաֆունկցիոնալ անօդաչու հարթակներ և 15 հազար զինծառայող», – հայտնել են CENTCOM-ում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկուշաբթի կսկսի օգնություն ցուցաբերել Հորմուզի նեղուցում արգելափակված և այնտեղից դուրս գալ ձգտող նավերին։

Share.