Ամերիկացի զինվորականները հարվածներ» են հասցրել իրանական հրթիռային արձակման հարթակներին և նավերին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM)։
«Այսօր ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում՝ ինքնապաշտպանության նպատակով, որպեսզի պաշտպանեն մեր զինծառայողներին իրանական զինված ուժերից բխող սպառնալիքներից», — CNN հեռուստաալիքին հայտարարել է CENTCOM-ի պաշտոնական ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցի շրջանում պայթյունների մասին հաղորդագրությունները։
