Ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել Սպահանում գտնվող զինամթերքի խոշոր պահեստին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:

Ըստ նրա տվյալների՝ պահեստը պայթեցվել է երկու հազար ֆունտանոց (907 կգ) հակաբունկերային ռումբերով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ Սպահանում տեղի ունեցած հզոր պայթյուններից:

AP գործակալությունը հայտնում է, որ պայթյունները տեղի են ունեցել Սոֆֆե լեռան մոտակայքում՝ այն շրջանում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են ռազմական դիրքերը:

Սպահանում է գտնվում նաև ուրանի հարստացման երեք օբյեկտներից մեկը, որոնք ԱՄՆ-ը ռմբակոծել էր հունիսին:

Share.