Տեղեկություն է ստացվել Պաֆոսի շրջանում անօդաչու թռչող սարքերի կողմից հնարավոր սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է Կիպրոսում ԱՄՆ դեսպանատունը։
«Մի՛ այցելեք դեսպանատուն, եթե ծայրահեղ կարևորության դեպք չէ: Նիկոսիայում ԱՄՆ դեսպանատունը Կիպրոսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում պահպանել զգոնություն և հետևել անվտանգության միջոցառումներին», – նշել են դեսպանատանը:
