Միացյալ Նահանգները ընդունել է Իրանի նախնական պահանջները։ Այս մասին ապրիլի 11-ին հայտարարել է Հարավային Աֆրիկայում Իրանի դեսպանատունը։
«Նախնական պահանջները ընդունվել են», – ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։
Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Պակիստանում կայանալիք բանակցությունների արդյունքները պարզ կլինեն 24 ժամվա ընթացքում։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն իսկ ռազմանավերը հագեցնում են պաշարներով, եթե բանակցությունները ձախողվեն։
