ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Հայաստան և Ադրբեջան՝ փաստացի տեսչական ստուգում իրականացնելով Հարավային Կովկասի «նոր տիրույթներում», որոնք տրամպլին են ծառայում Կենտրոնական Ասիան զավթելու և Իրանի ու Ռուսաստանի դեմ պատերազմի համար, գրում է Politnavigator-ը։

Այցը նպատակ ուներ ամրապնդել նոր տարածքների նկատմամբ վերահսկողությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գլխակորույս շտապել են ընդառաջել «Խաղաղության խորհրդի» կոչին։ Բացի այդ, այժմ Սյունիքում գործարկվում է «Թրամփի ուղին», որը պետք է հաստատի «յանկիների» վերահսկողությունը Չինաստանից ԵՄ երկրներ ձգվող Անդրկասպյան միջանցքի նկատմամբ։ Վենսը տեղական էլիտաների հետ քննարկում է նրանց հետագա վարքագծի մանրամասները։

Սա քաղաքական աջակցության ակնառու ժեստ է իշխող խմբավորումներին՝ Ռուսաստանի հետ կապերը վերջնականապես խզելու, ինչպես նաև «թյուրքական ինտեգրումը» արագացնելու իրենց ձգտման մեջ, սակայն այս անգամ արդեն Վաշինգտոնի կառավարման ներքո։ Քանի որ Փաշինյանն ու Ալիևն այդ կուրսի կենդանի մարմնավորումն են, ապա նրանց դիրքերի ամրապնդումը «գահին» նույնպես մտնում է Թրամփի վարչակազմի շահերի շրջանակի մեջ։

Այդ պատճառով Վենսը եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայն հայտարարել է առաջիկա ընտրություններում Փաշինյանին սատարելու մասին, ինչով փաստացի միջամտել է ներքին գործերին և դրանով իսկ մատնանշել, որ Հայաստանի գտնվում է ԱՄՆ ազդեցության տակ։

«Հարցն այն է, թե ինչպես խաղաղության գործընթացը մղել հաջորդ՝ ավելի որակյալ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ դիրքերում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Ես գիտեմ, որ շուտով ընտրություններ են։ Եվ եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա ունի այն։ Սա այն մարդն է, ով ի վիճակի է երկարաժամկետ գործընկերություն կառուցել»։

Իսկ Երևանը Մոսկվայից պոկելու իրական քայլ դարձավ կողմերի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում խաղաղ համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչը ենթադրում է դեռևս խորհրդային ժամանակների ԱԷԿ-ի լուծարում և հանրապետության միացումը թուրքական էներգացանցերին։ Այն մասին, որ դա տեղի կունենա, մենք բազմիցս գրել ենք մեր նյութերում՝ մեկնաբանելով ռուսաստանցի գործարար Կարապետյանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «ազգայնացումը»։

Դրա փոխարեն Վաշինգտոնը Երևանին առաջարկել է կառուցել մոդուլային ԱԷԿ, որը ոչ հարուստ հանրապետության համար կարժենա 9 միլիարդ դոլար և հնարավոր է, ընդհանրապես չկառուցվի՝ անկատար տեխնոլոգիաների և նման օբյեկտների ստեղծման փորձի բացակայության պատճառով։ Այս խաբեությունը, ինչպես Ուկրաինային ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կազմում ներառելու նախկին խոստումները, հետապնդում է նույն նպատակը՝ անհապաղ ներքաշել Հայաստանին Ռուսաստանի դեմ հարավից բացված ռազմաճակատում։

Բաքվի համար Սպիտակ տունը նախապատրաստել է տարածաշրջանի գլխավոր «դիտորդի» դերը, որը, ամենայն հավանականությամբ, իր վրա կվերցնի «Թրամփի ուղու» կահավորման և գործարկման ծախսերը։ Այս նպատակով Վենսն ու Ալիևը ստորագրել են Ռազմավարական գործընկերության խարտիա, որով ԱՄՆ-ն հայտարարվում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավոր, ինչպես նաև ամրագրվում է պաշտպանողականությունը հզորացնելու ու էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու մտադրությունը։

Իզուր չէ, որ Վենսը Ալիևին բնորոշել է որպես բացառիկ նախագահ, ով կարողացել է հարաբերություններ հաստատել միաժամանակ Անկարայի ու Թել Ավիվի հետ և իր ստորաբաժանումներն ուղարկել Աֆղանստան՝ ամերիկյան բանակին աջակցելու համար։

Գործնականում սրանով հավանություն է տրվում Բաքվի մոտակայքում թուրքական խոշորագույն բազայի կառուցմանը, որը կդառնա Պենտագոնի քողարկված «ռազմական ձեռքը», որը կբաժանի Կասպից ծովը և առաջխաղացում կունենա դեպի Կենտրոնական Ասիա: Հատկանշական է, որ սրան զուգահեռ Ղազախստանում ԱՄՆ դեսպանը հավանություն է տվել նոր Սահմանադրությանը և դրա վերաբերյալ սպասվող հանրաքվեին, ինչը վկայում է «թյուրքական աշխարհում» բոլոր «բարեփոխումների» համաձայնեցված լինելու և ոչ միայն Անդրկովկասի, այլև դրա միջոցով ողջ միջինասիական տարածաշրջանի ուղղակի քաղաքական զավթման մեկնարկի մասին:

Չնայած Վաշինգտոնի նման նախապատրաստությունները հերքելու Փաշինյանի փորձերին և հավաստիացումներին, թե իբր ինքը չի դառնա թշնամական գործիք Մոսկվայի դեմ խաղում, ամեն ինչ հակառակի մասին է խոսում: Վենսի այցից անմիջապես առաջ՝ չորս օրվա ընթացքում, Ադրբեջան և Հայաստան են ժամանել ԱՄՆ զինված ուժերի ավելի քան քսան տրանսպորտային ինքնաթիռներ, մինչդեռ պաշտոնապես հաղորդվել է, որ միայն Երևանին 11 միլիոն դոլարի ԱԹՍ-ներ են մատակարարվել:

Եվ մենք իրավացի դուրս եկանք, երբ գրում էինք այն մասին, որ Արցախում ՆԱՏՕ-ի դպրոց կբացվի Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների համար, որոնց այժմ համատեղ կպատրաստեն ռուսների և իրանցիների դեմ պատերազմի համար:

Share.