ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները գործի են դրել հարվածային ավիացիան, այդ թվում՝ A-10 գրոհային ինքնաթիռները և Apache ուղղաթիռները Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման գործողության շրջանակներում Իրանի ռազմածովային ուժերին և անօդաչուներին հարվածելու համար, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ զինվորականներին։

Պարբերականի տվյալներով`A-10-ները հարվածում են նեղուցում գտնվող արագընթաց մոտորանավակներին, մինչդեռ Apache ուղղաթիռները մասնակցում են անօդաչուների ոչնչացմանը։ Անօդաչուներ, որոնք Իրանը, իբր, օգտագործում է տարածաշրջանում նավերի և ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի խոսքով՝ «A-10-երը արդեն գործում են հարավային ուղղությամբ և հարվածում Հորմուզի նեղուցում գտնվող արագընթաց մոտորանավակներին», Apache-ներն էլ «միացել են գործողությանը»։

Նշվում է, որ այս արշավը` իրանական մոտորանավակներից, ականներից և թևավոր հրթիռներից «սպառնալիքները նվազեցնելու» վերաբերյալ Պենտագոնի բազմափուլ ծրագրի մի մասն է։

Share.