Ամերիկյան նավատորմը չի կարողանա ապահովել Հորմուզի նեղուցով անցնել ցանկացող նավերի անվտանգ ուղեկցումը. հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ Դերիլ Քոդլը:

«Եթե մենք իսկապես սկսենք վիճահարույց նեղուցով նավերի ուղեկցման ծառայություններ տրամադրել, ապա, որպես զինվորական, իմ կարծիքով՝ ռազմածովային նավատորմը չի կարողանա արդյունավետորեն կատարել այդ առաջադրանքը»:

Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում բնականոն նավարկությունը հնարավոր չի լինի մինչև տարածաշրջանում ռազմական գործողությունների վերջնական դադարեցումը։ Միևնույն ժամանակ, Իրանը շարունակում է փորձերը՝ նեղուցով նավերի անցման համար վճարային համակարգ ներդնելու ուղղությամբ և ցանկանում է նախագծում ներգրավել նեղուցի ափերին գտնվող այլ երկրներ, մասնավորապես՝ Օմանը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Share.