ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումները Հռոմի Լևոն պապի վրա անընդունելի են, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, հաղորդում է Reuters գործակալությունը։

Այդ հայտարարությունը Մելոնիի՝ Թրամփին ուղղված հազվադեպ հրապարակային դատապարտումն էր, այն դեպքում, երբ վերջինս ԱՄՆ նախագահի հետ չափազանց սերտ կապեր է պահպանում։

«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի՝ Սուրբ Քահանայապետի հասցեին արված դիտողությունները։ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և բնական է, որ նա խաղաղության կոչ է անում և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը»,- ասել է Իտալիայի վարչապետը։

Share.