ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը ստիպված են եղել պայթեցնել իրենց երկու C-130 տրանսպորտային ինքնաթիռները Իրանի կողմից խոցված ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15E կործանիչի օդաչուին փրկարարական գործողության ժամանակ, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ ինքնաթիռը խրվել է ցեխի մեջ, երբ որոնողական-փրկարարական խումբը վայրէջք է կատարել Իրանի տարածքում։ Աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ զինվորականները դիտավորյալ ոչնչացրել են ինքնաթիռը՝ կանխելու համար, որ դրանք չընկնեն Իրանի ձեռքը։ Արդյունքում, հրամանատարությունը ստիպված է եղել ուղարկել ևս երեք ինքնաթիռ՝ վիրավոր օդաչուին և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներին երկրից Քուվեյթ տեղափոխելու համար, հավելել է աղբյուրը։

BBC-ի փոխանցմամբ՝ F-15E կործանիչը վթարի է ենթարկվել ուրբաթ օրը Սպահանից հարավ-արևելք գտնվող լեռնային տարածքում։ Հենց այնտեղ էլ ընթանում էին երկրորդ ամերիկացի օդաչուի որոնողական-տարհանման գործողությունները։ Առաջին օդաչուն նույն օրը հայտնաբերվել և տարհանվել է Իրանից ժամանած փրկարարների կողմից։ CBS News-ի փոխանցմամբ՝ գործողությանը մասնակցել են մոտ 100 ամերիկյան հատուկ նշանակության ուժեր և տասնյակ մարտական ​​ինքնաթիռներ։

Share.