Երկու չբեռնված խոշոր լցանավ փորձել են Հորմուզի նեղուցով մտնել Պարսից ծոց, սակայն վերջին պահին հետ են շրջվել՝ հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության բանակցությունները ձախողվել են։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Շաբաթ ուշ երեկոյան հում նավթի տեղափոխման համար նախատեսված երեք խոշոր լցանավ Օմանի ծոցի կողմից սկսել են մոտենալ նեղ ջրային ուղուն՝ կիրակի վաղ առավոտյան հասնելով իրանական Լարակ կղզի։

Իրաք ուղևորվող «Ագիոս Ֆանուրիոս I» և ԱՄԷ-ի Դաս կղզի մեկնող պակիստանյան «Շալամար» տանկերները հետ են շրջվել։

Share.