Իրանի հարավում գտնվող Սիրի կղզում մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Դրանց պատճառն անհայտ է:Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր Պարսից ծոցի Լավան կղզում նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին:

Գիշերը հաղորդվել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են անհապաղ հրադադարի և կսկսեն բանակցել Իրանի կողմից ներկայացված 10-կետանոց ծրագրի շուրջ։

Share.